A
A
Ժամկետից շուտ ազատեց
Աջակցիր «Ա1+»-ինԳրիգոր Ներսիսյանն այսօրվանից՝ 2022 թվականի հուլիսի 19-ից ազատվել է գնումների հետ կապված բողոքներ քննող անձի պաշտոնից: Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունվարի 21-ի ՀՕ-5-Ն օրենքի 2-րդ հոդվածով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով։
Գրիգոր Ներսիսյանը նշանակվել էր գնումների հետ կապված բողոքներ քննող անձ` հինգ տարի ժամկետով 2019թ ապրիլի 9-ին։