Բացել լրահոսը Փակել լրահոսը
erdoghan
A A
Քաղաքականություն

Պուտինը էրդողանին փոխանցել է Ալիեւի բարեւները

Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:  ՌԴ նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման սկզբում Պուտինն ասել է, որ քննարկման օրակարգը լայն է ։ 

« Իհարկե, շատ հարցեր կան  նաեւ սիրիական կարգավորման վերաբերյալ։ Բայց խոստումնալից խոշոր երկկողմ նախագծերը նույնպես առաջ են գնում և զարգանում։ Իհարկե, մեր տեսադաշտում է նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը։ Վերջերս ես հանդիպեցի Ադրբեջանի նախագահին Կասպյան գագաթնաժողովի շրջանակներում, և մեծ բարև ձեզ նրա կողմից»,- մասնավորապես ասել է Վլադիմիր Պուտինը։

Պուտինը մեկօրյա այցով  է ժամանել  Իրանի մայրաքաղաք, որտեղ արդեն մեկնարկել է Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ գագաթաժողովը։