Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Ռուբինյան 6726
A A
Քաղաքականություն

Ռուբինյան․ ԼՂՀ–ից ՀՀ ԶՈւ–ի դուրսբերման մասին հայտարարությունը կապված չէ Ալիևի խոսքերի հետ. Սպուտնիկ Արմենիա

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի` Արցախից հայկական զորքի դուրսբերման մասին հայտարարությունը կապված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է  ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ ներկայացուցիչները խոստացել էին «մինչև հունիս ապահովել Ղարաբաղից հայկական զինվորականների դուրսբերումը», սակայն մինչ օրս պայմանավորվածությունը չի կատարվել։

«Նույն հարցազրույցում պարոն Գրիգորյանը նշում է, որ սեպտեմբերի դրությամբ Ղարաբաղում հայաստանցի զորակոչիկներ չեն լինի։ Եվ դա ինքնին վկայում է այն մասին, որ այս գործընթացն ավելի վաղ է մեկնարկել», – ասաց Ռուբինյանը։

Բնակչության անվտանգությունն ապահովելու թեմային անդրադառնալով` Ռուբեն Ռուբինյանը ուշադրություն հրավիրեց ԱԽ քարտուղարի այն խոսքերին, որ Արցախի պաշտպանության բանակը ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա «շարունակելու է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը»։

 

Մանրամասներն այստեղ