Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հատիս
A A
Հասարակություն

ԿԳՄՍՆ-ը դիմել է ոստիկանություն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն` Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել է նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։

«Դիմել ենք, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկվեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»,- նշել է նա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի հիմնարկեքը Հատիս լեռան գագաթին տեղի ունեցավ հուլիսի 9-ին։