Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo2
A A
Հասարակություն

Հիմնանորոգվել է Խնձորեսկի Գ.Սևունցի անվան միջնակարգ դպրոցի դահլիճը

«Կյանքում ինչ դժվարությունների միջով էլ անցնեմ, ինչ բարձունքներ էլ գրավեմ, երբեք չեմ մոռանում՝ արմատներս այս փոքրիկ սահմանամերձ գյուղից են՝ Խնձորեսկից»,- նշում է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի տնօրեն Աննա Աստվածատուրյան Թերքոթը։

Տեղի ունեցավ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի ջանքերով և «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ Խնձորեսկում Գ.Սևունցի անվան միջնակարգ դպրոցի հիմնանորոգված դահլիճի պաշտոնական բացման արարողությունը:

Այս նախագիծը պատերազմից հետո «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի կողմից նախաձեռնած առաջին նախագծերից է։ Ծրագրի իրականացման գաղափարն ու անհրաժեշտությունն առաջացավ 2020թ. Ադրբեջանի կողմից Տավուշի նկատմամբ ագրեսիայի արդյունքում։

«Նման պահերին ես հասկանում սահմանամերձ գյուղերի երեխաների անպաշտպանության աստիճանը և յուրաքանչյուրիս գործելու կարևորությունը,- հավելում է Աննա Աստվածատուրյան Թերքոթը,- երեխաների համար անհոգ և լուսավոր ապագայի ստեղծումն այն կարևոր առաքելությունն է, որը պետք է միավորի բոլորիս թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում»։

Նախագիծն իրականացվել է «Փարոս» հիմնադրամի հետ համագործակցությամբ, որը երկու հիմնադրամների միջև համագործակցության արդյունքում իրականացված թվով երկրորդ նախագիծն է։

Բացի կոսմետիկ վերանորոգումից, դպրոցի դահլիճը համալրվել է նաև անհրաժեշտ գույքով և դասընթացների կազմակերպման ընթացքում օգտագործվող այլ պարագաներով։