Երևանում բախվել են շտապօգնության մեքենան և «Opel Vectra»- ն, շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց․ կան վիրավորներ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր, հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Haise մակնիշի շտապօգնության և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող յուղման կետի աշխատակիցները, մինչև շտապօգնության ժամանումը՝ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Այնուհետև ժամանած շտապօգնության ավտոմեքենան վիրավորին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան էլ դուրս է եկել հանդիպակաց և բախվել բնակչի տան շինության պատին, կոտրելով նաև փայտյա սյունն ու գազի հաշվիչի սյունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի ծառայողները։