Բացել լրահոսը Փակել լրահոսը
294309793_436238321878890_4342571713563520482_n
A A
Պաշտոնական

Քերոբյանը խոսել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններից

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-քննարկմանը` հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Նախարարը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանն ու տնտեսության հիմնական ճյուղերի զարգացմանը։

Վահան Քերոբյանը խոսել է տնտեսական ցուցանիշների, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների, արդյունաբերության ոլորտում իրականացվող աշխատանքների, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունների ու ծրագրերի մասին։ 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները պարբերական դարձնելու վերաբերյալ։