Բացել լրահոսը Փակել լրահոսը
grabezh_nikopol_3
A A
Պաշտոնական

15-ամյա պատանու ոսկյա շղթան ու խաչը հայտնաբերվեցին 51-ամյա տղամարդու մոտ

Հուլիսի 17-ին, ժամը 19.30-ին, պարեկները, անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, Հրաչյա Ներսիսյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 51-ամյա տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ոսկյա շղթա՝ խաչով:

Բաժնում պարզվել է, որ ոսկյա զարդերը պատկանում են 15-ամյա պատանուն, որի մորից հաղորդում է ընդունվել:

51-ամյա տղամարդը և նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմնին՝ հայտնում է Ոստիկանությունը։