Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ավազի ապօրինի արդյունահանման դեպք

Հուլիսի 16-ին ժամը 16։30-ի սահմաններում բնապահպանական օրենսդրության նորմերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ 

Ավազի ապօրինի արդյունահանման տարածքում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։ 

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին` հայտնում են տեսչական մարմնից։