Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ի դեմս հայ–թուրքականի՝ բացվում է ՀԱՊԿ–ՆԱՏՕ սահմանը․ Ռուբեն Մելքոնյանի և Կարեն Միրզոյանի «Առերեսումը» (տեսանյութ)

2020–ի աշնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը» եւ «Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո», նաեւ հետո հրապարակավ հարցնում էր Ադրբեջանին եւ Թուրքիային․

«Իրենք ուզո՞ւմ են Հայաստանը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակել եւ ավարտին հասցնել, թե՞ չէ»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ հարցին, թե արդյոք դրանից հետո Թուրքիայի քաղաքականության մեջ փոփոխությո՞ւն է արձանագրվել՝ պատասխանեց․ «Որեւէ դրական փոփոխություն չկա՝ միայն կայուն բացասականն է։ Եվ այդ կայուն բացասականը համեմված է ատելության խոսքի դասական դրսեւորումներով, որոնց կրողներն են Թուրքիայի ԱԳ նախարարն ու Թուրքիայի նախագահը, որոնց հրապարակային ելույթներում լիուլի է ատելության խոսքը։ Եվ թիրախավորվում են ինչպես Հայաստան պետությունը, այնպես էլ հայ ժողովուրդն ու ՀՀ քաղաքացիները»։ Հուլիսի 1-ին Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը եւ դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում․

«Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»։ «Լեռը մուկ ծնեց»,– այս պայմանավորվածությունն այսպես գնահատեց հաղորդման մյուս հյուրը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը, որը Սեւծովյան Տնտեսական համագործակցության կազմակերպության Ստամբուլի գրասենյակում ՀՀ ներկայացուցիչն էր 5 տարի շարունակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝