Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հայաստանի հարևանները երբևիցե կդառնա՞ն հեռու բարեկամից լավ. Region5+ (տեսանյութ)

Հարևան երկու պետությունների հետ հարաբերությունները խորացնելուն, մյուս երկուսի հետ կարգավորելուն ուղղված ի՞նչ հեռանկարներ կան, և ի՞նչ է արվում: Իրատեսակա՞ն է արդյոք մեր բոլոր հարևան երկրների հետ բաց սահմաններ ունենալն ու խաղաղ գոյակցության ապահովումը: «Region 5+»-ի թիմը փորձել է տալ այս հարցերի պատասխանները:

Կներկայացնենք փորձագիտական տեսակետներ՝ ինչպիսի զարգացումներ են հնարավոր Թուրքիայի ու նաև մեր մյուս հարևանների հետ հարաբերություններում։

Թողարկման շրջանակներում կարող եք դիտել տեսանյութեր հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող բնակավայրերից՝ Շիրակի մարզի Հայկաձոր եւ Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքներից: Ինչպես նաեւ հայ-իրանական եւ հայ-վրացական հարաբերությունների, Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի մասին տեսանյութեր: