Բացել լրահոսը Փակել լրահոսը
294180658_10216466907505410_785537001017608320_n
A A
Քաղաքականություն

Արմենն ինձ համոզում էր... ամիսներ անց համոզվեցի, որ նա ճիշտ էր. Ղազինյան

 
Պատգամավորական մանդատը վայր դրած Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Հունվարին Արմենն ինձ համոզում էր, որ այս ԱԺ-ն այլևս մահացած քաղաքական օրգանիզմ է, լեգիտիմ չէ, չի արտացոլում մեր ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները:
 
Նա պնդում էր, որ այնտեղ անելիք չունենք, պետք է դուրս գալ այնտեղից, ձևավորել նոր, կենսունակ և հզոր արտախորհրդարանական ուժ, պրոֆեսիոնալ քաղաքական թիմ, մշակել նոր ու մրցունակ քաղաքական առաջարկ և գնալ վճռական գործողությունների:
Նա վստահ էր, որ մեր ժողովուրդը սպասում է դրան, կմիանա, կաջակցի ու մենք կկարողանանք վերջ տալ այս դավաճանությանը, թրքասիրությանը, բանսարկությանն ու ստախոսությանը:
 
Ամիսներ անց համոզվեցի, որ նա ճիշտ էր»: