Բացել լրահոսը Փակել լրահոսը
C6D5E525-EA97-48BD-9
A A
Սպորտ

Կանանց Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Ալբանիային (տեսանյութ)

Բասկետբոլի Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 67:41 հաշվով առավելության հասավ Ալբանիայի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 35 միավորով: Նա նաև 12 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 16-ին` մրցելով Մալթայի հետ:

Այս մասին հայտնում Է Բասկետբոլի ֆեդերացիան։