Ոռոգման ջրի խնդիրը լուծելու պահանջով Ղարիբջանյանի և Գետքի բնակիչները ճանապարհ են փակել
Աջակցիր «Ա1+»-ինՈռոգման ջրի խնդրի լուծման պահանջով հուլիսի 15-ին, Շիրակի մարզի Ղարիբջանյան և Գետք բնակավայրերի բնակիչները փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհի՝ Ղարիբջանյանի հատվածը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը նշեց, որ վերջին օրերին արձանագրված շոգ եղանակով պայմանավորված խնդիրն ավելի է սրվել: «Ղարիբջանյանն ամբողջությամբ ու Գետքի մի մասը չեն հանդիսանում Շիրակ ջրօգտագործողների ընկերության անդամ, և ընկերությունը նրանց ջուր չի տրամադրում. այս գյուղերում միշտ օգտագործել են միայն իրենց ջրի պաշարները: Շոգ եղանակին զուգահեռ մեկնարկել է նաև ոռոգման սեզոնը, ավելացել են նաև ցանքատարածությունները, ինչով պայմանավորված խնդիրը լրջացել է»,-նշեց պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ խնդրի լուծման տարբերակն այդ գյուղերի բնակիչների անդամակցությունն է «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը: