Հայաստանի լողափնյա վոլեյբոլիստները Թուրքիայում ստիպված գրավել են 4-րդ տեղը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի լողափնյա վոլեյբոլի Մ20 տարեկան տղաների հավաքական թիմը Թուրքիայի Իզմիր քաղաքում մասնակցել է Եվրոպայի լողափնյա վոլեյբոլի Մ20 տարեկան տղաների առաջնությանը:
Ինչպես տեղեկացնւմ է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր թիմը Խաչատուր Ասմարյան/Վահե Նազարյան կազմով որակավորման փուլում տարել էր երկու հաղթանակ (Շոտլանդիա, Կոսովո), և կրել նույնքան պարտություն (Ֆինլանդիա, Մոլդովա)։
Արդյունքում, Հայաստանը Ֆինլանդիայի հետ բաժանել էր 3-4-րդ տեղերը։ Առաջնության կազմակերպիչները հիմնական փուլի երրորդ ուղեգիրն որոշելու համար դիմել էին վիճակահանության օգնությանը, չնայած շատ մարզաձևերում նման դեպքերում հաշվի են առնում թիմերի միջև գրանցված արդյունքը։ Ավաղ, վիճակահանությունն ավելի բարեհաճ է գտնվել ֆինների հանդեպ, և մեր վոլեյբոլիստները ստիպված զբաղեցրել են 4-րդ տեղը։