Կույր վիճակահանություն Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում այսօր կայացել է VBET Հայաստանի գավաթի 2022/2023 խաղարկության վիճակահանությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․
«Միկա» - «Գանձասար»
«Վեստ-Արմենիա» - «Ալաշկերտ»
«Սյունիք» - «Շիրակ»
«Արարատ» - «Արարատ-Արմենիա»
ԲԿՄԱ - «Նոա»
«Լեռնային Արցախ» - «Վան»
Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։ Հայաստանի գավաթի խաղարկությունը կմեկնարկի 2022թ․ հոկտեմբերին։
Հարկ է նշել, որ վիճակահանությունը կատարվել է կույր սկզբունքով, հակառակ դեպքում հնարավոր չէր, որ 1-ին լիգայի նորեկ «Միկային» մրցակից բաժին հասներ նույն լիգայի մյուս թիմը` «Գանձասարը»:
Նշենք, որ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» և այս տարվա գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից «Ուրարտուն» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից: