Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

Ֆուտբոլիստները լավատեսորեն ենք տրամադրված վաղվա խաղին․ Արամ Ոսկանյան

Ֆուտբոլի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի «Արարատ» - «Շկենդիա» պատասխան հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին այսօր մասնակցեցին «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը և ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը։ Վերջինս ասաց, որ չնայած առաջին խաղում 0։2 հաշվով պարտություն են կրել, իրենք վաղն ամեն ինչ անելու ենք հաջորդ փուլ մտնելու համար, քանի որ խաղալու են սեփական դաշտում։

«Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը իր սանի համեմատ ավելի զգուշավոր խոսեց վաղվա խաղի մասին:

«Ես միշտ նշել եմ, որ եվրագավաթներին պետք է սկսել պատրաստվել արդեն հունվարից, այսինքն՝ որոշել հիմնական կազմը, թիմին պատրաստել ֆունկցիոնալ առումով։ Առաջին խաղից առաջ «Արարատից» մի քանի առանցքային ֆուտբոլիստներ էին հեռացել, իսկ կարճ ժամանակում հնարավոր չէ մարտունակ թիմ ստեղծել։ Դրա համար հաշվի առնելով մեր հնարավորությունները, առաջին խաղում որոշեցինք գործել ավելի պաշտպանողական, զգուշավոր, քանի որ ֆիզիկապես պատրաստ չէինք հարձակողական ֆուտբոլ ցուցադրելու համար։

Բացի այդ, մենք վերջին պահին իմացանք, որ մասնակցելու ենք եվրագավաթներին, ինչը նույնպես անդրադարձավ թիմի նախապատրաստության վրա։ Անկախ ամեն ինչից, մեր ֆուտբոլիստները լավատեսորեն ենք տրամադրված վաղվա խաղին», - ասաց Արամ Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի «Արարատ» - «Շկենդիա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 19։00-ին։ մուտքն ազատ է։