A
A
8 ամսական փոքրիկի լյարդի փոխպատվաստման համար անհրաժեշտ գումարը հավաքվել է ժամերի ընթացքում
Աջակցիր «Ա1+»-ինՄարտակերտի փոքրիկ բնակիչ, 8 ամսական Տիգրանի լյարդի փոխպատվաստման համար անհրաժեշտ գումարը հավաքվել է։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ ժամերի ընթացքում առցանց կարողացել են հավաքել շուրջ $13.000:
Վիրահատության համար անհրաժեշտ գումարի պակասող մասը փոխանցելու է Արցախի կառավարությունը, 5 մլն դրամ էլ փոխանցելու է ՀՀ կառավարությունը:
Հուլիսի վերջին Արաբկիր ԲՀ-ի բժիշկները բելոռուս մասնագետների օգնությամբ կիրականացնեն լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատությունը և երեխային հնարավորություն կտան ապրելու։
Փոքրիկի հայրը արցախյան երեք պատերազմների մասնակից է։