Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+novak 10.07.
A A
Սպորտ

Նովակ Ջոկովիչը` Ուիմբլդոնի 7-ակի հաղթող

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը թվով 21-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:

Այսօր Ուիմբլդոնում կայացած եզրափակիչ խաղում նա կամային հաղթանակ տարավ ավստրալացի Նիկ Կիրգիոսի նկատմամբ` 3:1 (4:6, 6:3, 6:4, 7:6)։ Խաղն տևեց 3 ժամ 2 րոպե։ Նովակ Ջոկովիչն այդ ընթացքում կատարել է 15, իսկ Նիկ Կիրգիոսը` 29 էյս: Սակայն, ավստրալացի թենիսիստը թույլ է տվել 32 անհարկի սխալներ, իսկ սերբ թենիսիստը` 17: 

Նովակ Ջոկովիչն այս հաղթանակի շնորհիվ կհարստանա ևս 2 մլն ֆունտ սթեռլինգով: Նա 7-րդ անգամ ճանաչվեց լավագույնն Ուիմբլդոնի կորտերում: 

Սերբ թենիսիստին առաջինը շնորհավորեց Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, որը նրան հանցնեց մրցաշարի գավաթը: