Բացել լրահոսը Փակել լրահոսը
ինքնաթիռ, օդային տարածք
A A
Քաղաքականություն

Երեւան թռչող ինքնաթիռում «դեբոշ» սարքած ուղեւորին ձերբակալել են

Ռուսաստանի ՆԳՆ  աշխատակիցները ձերբակալել են օդանավում հասարակական կարգը խախտած քաղաքացու:

Այս գիշեր ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ուղևորներից մեկի ագրեսիվ պահվածքի մասին։  Օդանավի հրամանատարը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Սամարայում։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ տղամարդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, կոնֆլիկտի մեջ է մտել մյուս ուղեւորների հետ, հայհոյել։ Նրան բերման են ենթարկել , վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել։

Հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Ուղեւորի անունը չի հրապարակվում։