Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհ
A A
Պաշտոնական

Կամրջի վնասման հետեւանքով երթեւեկությունը դեռ մեկ գոտիով է

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Իսկ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: