Բացել լրահոսը Փակել լրահոսը
292283179_1466178957161776_7048360438314183181_n
A A
Հասարակություն

Արփա և Որոտան գետերից վերցվել են ջրի նմուշներ

Հունիսի 20-24-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի և մակերևութային ջրերի մոնիթորինգի ծառայությունների աշխատակիցների կողմից Արփա և Որոտան գետերի ավազաններում իրականացվել են հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգի աշխատանքներ՝ գետերի էկոլոգիական վիճակի գնահատման նպատակով։ 
 
Կատարվել են դաշտային հետազոտություններ, վերցվել են ջրի և հիդրոկենսաբանական նմուշներ` հետագա լաբորատոր հետազոտությունների համար: