Բացել լրահոսը Փակել լրահոսը
վրաստան
A A
Հասարակություն

Արցախում գտնվող վրացական պետհամարանիշներով մեքենաները համապատասխանում են Վրաստանում գործող օրենսդրությանը

Արցախի ՆԳՆ ոստիկանությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունում գտնվող վրացական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցներն ունեն համապատասխան տեխանձնագիր և համարանիշները համապատասխանում են Վրաստանում գործող օրենսդրությանը: Հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։
 
Ի դեպ, վճարովի համակարգով հնարավոր է համարանիշի վրա գրել անուն ազգանուն կամ ցանկացած այլ հապավումներ:
 
Կարծիքները, որ դրանք կեղծ համարանիշներ են և կամ խախտում են ԱՀ օրենքները, չեն համապատասխանում իրականությանը: