Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արցախի հանրային հեռուստատեսությունը մի քանի օրով դադարեցնում է հեռարձակումը (տեսանյութ)

Հուլիսի 9-ից Արցախի հանրային հեռուստատեսությունը մի քանի օրով դադարեցնում է հեռարձակումը: Պատճառն այն է, որ հանրային հեռուստատեսությունը սկսել է երկար սպասված բարեկարգման եւ տեխնիկական վերազինման գործընթացը: Հայտնում է հեռուստաընկերությունը։
 
Կառուցվում, կահավորվում է նոր՝ երկրորդ հեռուստատաղավարը, վերափոխվում, թարմացվում են ենթակառուցվածքները: Արդյունքում, Հանրային հեռուստատեսությունը կունենա անհամեմատ բարվոք շենքային պայմաններ, արդի չափանիշներին համահունչ ենթակառուցվածքներ եւ տեխնիկական հնարավորություններ: Դա հիմքեր կապահովի, ըստ անհրաժեշտության, եթերաժամանակը երկարեցնելու, իսկ ավելի ուշ՝ նաեւ շուրջօրյա հեռարձակման անցնելու համար:
 
Ծրագիրն իրականացվում է պետական ֆինանսավորմամբ:
Բարեկարգման, տեխնիկական վերազինման աշխատանքները պատշաճ եւ ողջ ծավալով իրականացնելու համար հանրային հեռուստատեսությունը հուլիսի 9-ից մի քանի օրով դադարեցնում է հեռարձակումը: Հեռարձակումը վերականգնելու ժամկետների մասին ընկերությունը կտեղեկացնի լրացուցիչ: