Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Քաղաքականություն

Աժ-ում քննարկվելու է Ներքին գործերի նախարարություն ստեղծելու հարցը

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որը ղեկավարում է Անդրանիկ Քոչարյանը,  հրավիրում է  խորհրդարանական լսումներ։

Հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով:

Այս մասին հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը։