Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դոնեցկում ապրող հայ երաժշտի այսօրվա կյանքը և հիշողությունները (տեսանյութ)

«Իջել ենք պորտ։ Մոտիկացանք, կիոսկ տեսանք։ Ջահել էինք։ Էնտեղ ժուռնալներ էր՝ ոչ մանկական՝ էրոտիկ, սեքսուալ։ Բոլորս գնացինք նայելու։ Մեր ստարշինան, որը 60 տարեկանից բարձր տարիքի էր, ինքն էլ եկավ։ Մոտեցավ, ուզում էր նայել, բայց ամաչում էր։ Վերցրեց ամսագիրը, սկսեց թերթելը, հայհոյեց, բայց մինչև վերջին էջը թերթեց» ։

Պատմում է երաժիշտ Կամո Թադևոսյանը, ով իր զինվորական ծառայությունը Խորհրդային տարիներին անցկացրել է նավի վրա։ Եղել է Նորվեգիայում, Ֆրանսիայում և շատ այլ քաղաքներում, որտեղ սովետական քաղաքացու մուտքն արգելված էր։

 «Кто играет джаз, тот родину продаст», «От ножа до саксофона один шаг» այս գրությունները ես իմ աչքերով եմ տեսել, պատմում է նա։

Երաժիշտը 2010 թվականից բնակվում է Դոնեցկ քաղաքում։ Նա այդ քաղաքում ունի իր անսամբլը, որը կոչվում է «Սապֆիր»։

«Պատկերացնում եք Եղեռնի օրը Ուկրաինայում միացրել էին «Ով սիրուն-սիրուն» կատարումը։ Մոտեցել եմ կազմակերպչին, ասում եմ՝ եղբայր էդ ի՞նչ ես անում, ասում է դե տխուր երգ ա»,- ցավով ասում է Կամո Թադևոսյանը։  

Նա այժմ էլ ապրում է Դոնեցկում և շարունակում է երաժշտական կրթություն տալ ոչ միայն տեղի հայությանը,  այլև ռուսներին և ուկրաինացիներին։

«Դոնեցկը պետություն է, որտեղ արդեն 9-րդ տարին է՝ պարետային ժամ է գործում»,-ասում է երաժիշտը։

Թադևոսյանը ժամանակին նաև Հայաստանում մարզային հեռուստատեսություն է ունեցել, որը փակվել է։

Մանրամասները՝ տեսանյութում