Բացել լրահոսը Փակել լրահոսը
16571915004751
A A
Բիզնես Տնտեսություն

«Էքստրա 3 ԳԲ»․ Մատչելի գերարագ ինտերներ UCOM շարժական կապի բաժանորդների համար

Սույն թվականի հուլիսի 7-ից Ucom շարժական կապի ծառայության կանխավճարային և հետվճարային Unity և Level Up սակագնային պլանների  բոլոր բաժանորդները մեգաբայթերի հիմնական ծավալն սպառելուց հետո կարող են շարունակել օգտվել գերարագ ինտերնետից՝ ակտիվացնելով «Էքստրա 3 ԳԲ» փաթեթն ընդամենը  500 դրամով։

Առաջարկը հասանելի է շարժական կապի ծառայության Level Up 1700, Level 1700 մարզային, Level Up 2700 կանխավճարային սակագնային պլանների, ինչպես նաև «Յունիթի» փաթեթում ներառված Unity 1500 և Unity 3500 սակագնային պլանների բաժանորդներին։ «Էքստրա 3 ԳԲ» փաթեթը կարող են ակտիվացնել նաև հետվճարային Level Up 3000 և Unity 8000, Unity 7000 մարզային և Unity 9000 մարզային սակագնային պլանների բաժանորդները։

«Մեգաբայթերն սպառելուց հետո այսուհետ կարող եք չսպասել, թե երբ է ավարտվելու ընթացիկ ամիսը կամ 30 օրը, որպեսզի կրկին ստանաք Ձեր սակագնային պլանով նախատեսված ներառումները։  «Էքստրա 3 ԳԲ» փաթեթն ակտիվացնելով՝ Դուք կշարունակեք օգտվել կայուն և գերարագ ինտերնետից ամենուր», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ «Էքստրա 3 ԳԲ» փաթեթը 7 օրով ակտիվացնելու համար ընդամենն անհրաժեշտ է հավաքել *307#, իսկ ներառումներն ստուգելու համար՝ *133#։