Բացել լրահոսը Փակել լրահոսը
տուն
A A
Հասարակություն

Զինվորի տան տղաներից ևս 11-ն աշխատանքի է անցել ավիացիայի ոլորտում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Զինվորի տան տղաներից ևս 11-ը աշխատանքի է անցել ավիացիայի ոլորտում։ 

«Զինվորի տան և քաղավիացիայի կոմիտեի գործակցության արդյունքում այս անգամ մեր տղաներից յոթն ընդունվել է ավիացիոն անվտանգության, 4-ը՝ հաշվառման բաժին։ 

Այսպիսով, այս ծրագրի շնորհիվ մեր տղաներից գրեթե երեսունն արդեն աշխատում  է «Զվարթնոց» օդակայանում և ավիացիայի ոլորտի տարբեր բաժիններում»: