Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սեյրան Օհանյանի խորհրդականը չգիտես ինչ հրաշքով, բանակից ստացել ա շատ մեծ մակերեսով բնակարան (տեսանյութ)

Երեկ բովանդակային և համապարփակ քննարկում ունեցանք նախագծի շուրջ, բայց, ես ևս անդրադառնալով մեր ընդդիմադիր գործընկերների այն ելույթներին, թե նախկինում էլ է եղել նման ծրագիր, պետք է նշեմ՝ դրա մասին նախ ցայտուն արտահայտում են այն շահառուների թվերը, որոնք փոխանցվել են մեր կառավարությանը։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով սպաներին բնակարանով ապահովելու ծրագրի շուրջ իշխանություն-ընդդիմությունը դիսկուսին։

«Դրա մասին շատ լավ խոսում է այն փաստը, որ Սեյրան Օհանյանի խորհրդականը, երբ նա պաշտպանության նախարար էր, չգիտես ինչպես, չգիտես ինչ հրաշքով, բանակից ստացել ա շատ մեծ մակերեսով բնակարան՝ շուրջ 300 քառակուսի մետր այն պարագայում, երբ հարյուրավոր, հազարավոր փաստացի զինվորականներ և զինվորական կենսաթոշակառուներ սպասում էին իրենց համեստ բնակարաններին»,- ասաց Վահագն Ալեքսանյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ վերը նշվածը ցուցիչ է, թե իրենց համար ինչ է նշանակում ծրագիրը, ընդդիմադիրների համար՝ ինչ։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել։ Խորհրդարանական ընդդիմությունը կրկին ներկա չէ  նիստին։

Մանրամասները՝ տեսանյութում։