Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վահագնի թաղամասում դղյակ ստանալու և քենու անունով գրանցելու քննարկմանն ընդդիմությունը կմասնակցեր (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ն քննարկում է մի նախագիծ, որը պետք է լուծի հարց, որը տարիներ շարունակ կանգնած է մեր պետության առաջ։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նկատի ունենալով սպաների բնակարանային հարցը, որը տարիներ շարունակ առկախված է եղել պետության գլխին։

«Ու հիմա էս խնդիրը լուծվում ա։ Ու այս խնդիրը լուծվում ա այն պայմաններում, երբ խորհրդարանում՝ լիագումար նիստերի դահլիճում կա միայն մեկ խմբակցություն՝ ՔՊ-ն»,- հայտարարեց Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ «ընդդիմությունը Արցախի դրոշն է տնկել իրենց սեղաններին և փոխոցներում դեգերում է՝ չգիտի, թե ինչ փնտրտուքով»։

Ալեքսանյանը գիտի, ինչ պիտի քննարկի ընդդիմությունը խորհրդարանում՝ այսօրինակ նախագծեր պետք է քննարկի, որով սպայի աշխատանքը դառնում է ավելի գրավիչ՝ 3 սենյականոց բնակարան ստանալով Երևանում։

Իշխանական պատգամավորը խորհրդարանական ընդդիմությանն ասում է, որ Վահագնի թաղամասում դղյակ ստանալու և քենու անունով գրանցելու մասին հարցի քննարկմանը նրանք կմասնակցեին, և նշում՝ «ցավոք մեր ու ձեր առաջնահերթությունները տարբեր են» ։

Մանրամասները՝ տեսանյութում։