Բացել լրահոսը Փակել լրահոսը
050722ViravornerMiutyun
A A
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի  5-ին ընդունել  է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:

 

Քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը։

 

Հանդիպման ընթացքում շոշափվել են նաեւ առկա  խնդիրների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։

 

Նախագահ Հարությունյանն ընդգծել է ռազմական գործողությունների մասնակիցների իրավունքների պաշտպանության համար օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա լուծումներ գտնել նոր իրավիճակին համապատասխան: