Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kadis 5.07.
A A
Սպորտ

Վարազդատ Հարոյանը հրաժեշտ է տվել «Կադիսի» իր ակումբակիցներին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը հրաժեշտ է տվել «Կադիսի» իր ակումբակիցներին ու երկրպագուներին։

«Շնորհակալություն տղաներ ամեն ինչի համար։ Բավական հետաքրքիր տարի էր։ Գրկում եմ բոլոր կադիսականներին, դուք աշխարհի լավագույն երկրպագուներն եք։ Շնորհակալություն և հաջողություն բոլորիդ», - իր սոցիալական էջում գրել է ֆուտբոլիստը։

«Կադիսի» խաղացողներն անմիջապես պատասխանել են Վարազդատ Հարոյանին։

Խոսե Մարի․ «Հաջողություն քեզ ռազմիկ, ցանկանում եմ լավ-լավ բաներ»։

Ալեքս Ֆերնանդես․ «Ամենայն բարիքներ քեզ, Ռագնար»։

Թոմաս Ալարկոն․ «Ես կտխրեմ առանց քեզ, հարևան»։

Ալֆոնսո էսպինո․ «Դե լավ, Վարազդատ։ Ուր էլ որ տեղափոխվես, թող քո ուզած տարբերակը լինի։ Շարունակիր, վիկինգ»։

Նշենք, որ 29-ամյա պաշտպանն երկկողմ համաձայնությամբ խզել է «Կադիսի» հետ կնքած պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2023թ ամառը։