Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սանջայ
A A
Քաղաքականություն

Սանջայ Վերման այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Սանջայ Վերման ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման Հայաստանում մասնակցել է Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: Ապրիլի 4-ին Սանջայ Վերման հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: