Բացել լրահոսը Փակել լրահոսը
292280191_444426627692852_5737887191317168534_n
A A
Քաղաքականություն

Կոնջորյանը, Բաքոյանը, Թունյանը ու այլ ՔՊ-ականեր Բեռլինում են

Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորների Բեռլին այցի շրջանակում պատգամավորական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանը այցելեցին Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, հանդիպում ունեցան թանգարանի տնօրեն Ռոյ Քնոքեի, գործադիր տնօրեն Ուրլիխ Ռոզենաուի և գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանի հետ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վլադիմիր Վարդանյանը ու հավելել, որ պատգամավորներին հանգամանալից ներկայացվեց Լեփսիուսի կյանքի և գործունեության արժեքավոր դրվագներ:

Բարեկամության խմբի անդամները քննարկեցին տուն-թանգարանի գործունեության և առաջիկա ծրագրերի հետ կապված հարցեր և ընդգծեցին տուն -թանգարանի կարևորությունը հայ գերմանական հարաբերությունների կայացման գործում: