Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2022-07-02_13-13-51 (2)
A A
Հասարակություն

Նատալյա Ռոտենբերգն ավտոբուս ու մետրո նստելուց հետո այսօր էլ հիվանդանոց է գնացել

Տիգրան Արզաքանցյանի տիկինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ով մտադիր է Երևանի քաղաքապետ դառնալ, այսօր էլ այցելել է բժշկական կենտրոններից մեկը: Թե որ բժշկական կենտրոն, հաղորդագրության մեջ չեն մանրամասնում, փոխարենը մի քանի լուսանկար է ուղարկվել՝ կից գրված.

«Ցանկացած երկիր ունի առողջապահական խնդիրներ. կարեւորը դրանք բացահայտել եւ փորձել լուծել։ Բժշկությունը միշտ ունի տարբեր կարիքներ զարգացում ապրելու համար, բայց ի°նչ է պետք հենց Հայաստանին։ Մենք աշխատում ենք բացահայտել եւ լուծման ուղիներ առաջարկել»։

Նշենք, որ տիկին Ռոտենբերգը, կարծես, սկսել է քարոզարշավը՝ նա նստել է ավտոբուս, մետրո, որտեղից լուսանկարներ է հրապարակել: