Բացել լրահոսը Փակել լրահոսը
banner
A A
Բիզնես Տեսանյութեր Հասարակություն

Ֆասթ Կրեդիտի աջակցությամբ կհրատարակվի «Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը (տեսանյութ)

Ազգային էպոսները մշակութային հուշարձաններ են, որոնք ուղեկցում են ազգին իր պատմության ընթացքում և հիշեցնում, թե ինչ է դնում հայրենիք հասկացության մեջ տվյալ ժողովուրդը:  «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգությունը դասվում է   աշխարհի լավագույն էպոսների թվին:

Այն աչքի է ընկնում իր հայրենասիրական բովանդակությամբ,  խաղաղասիրական ու դեմոկրատական գաղափարախոսությամբ:

Ֆասթ Կրեդիտի աջակցությամբ և Անտարես հրատարակչության նախաձեռնությամբ՝ կկազմվի ու կհրատարակվի «Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը: Էպոսի համահավաք բնագրերի ու գրական մշակումների շնորհիվ  հայ ժողովրդի ազգային էպոսը շարունակում է իր գրավոր կյանքը:

Ֆասթ Կրեդիտը և Ընկերության հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյան եղբայրները կարևորում են նմանատիպ նախաձեռնությունները և աջակցում են դրանց կյանքի կոչմանը: