Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քոթոթ
A A
Հասարակություն

Սյունիքի մարզում արջի քոթոթը ցանկապատի մեջ է հայտնվել․ ԲՏԸՄ մասնագետները նրան դուրս են բերել

Հունիսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գեղի բնակավայրի տարածքում այգու մետաղական ցանկապատի մեջ պատահականորեն արգելափակման մեջ է հայտնվել գորշ արջի քոթոթ։ Հայտնում է ԲԸՏՄ-ն։
 
Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, քոթոթին հանել արգելափակումից և բաց թողել վայրի բնություն։