Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mekena 30.06.
A A
Հասարակություն

Որո՞նք են 2022թ լավագույն ավտոմեքենաները

D. Power-ը ամերիկյան վերլուծական գործակալությունը հրապարակել է 2022 թվականին արտադրված ավտոմեքենաների որակային վարկանիշը՝ Initial Quality Study: Ինչպես միշտ, այն կազմելիս փորձագետները հաշվի են առնում սեփականատերերի բողոքները՝ ելնելով 100 մեքենաների խնդիրների քանակից։

Աշխարհի ամենաապահով ավտոմեքենան ամերիկյան Buick-ն է՝ 139 բողոք վարորդներից։ 2-3-րդ տեղերը զբաղեցնում են Dodge-ն (143) ու Chevrolet-ը (147)։ Բացի ամերիկյան մեքենաներից, լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև կորեական Genesis-ն ու Kia-ն՝ 156 բողոքով։ Իսկ ահա Lexus-ը, որն անցյալ տարի զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը, 2022-ին 157 ձայնով իջել է 6-րդ տեղ։ Ապա հաջորդում են հետևյալ մակնիշները․ GMC (162 բողոք), Cadillac (163), BMW (165), Ford, Lincoln, Nissan (167-ական), MINI (168), Toyota (172), Mazda (180)։

Վերջին տեղը զբաղեցնում է Polestar-ը, որի հարյուր մեքենային բաժին է ընկնում 328 խնդիր։ Ընդհանուր վարկանիշի վերջին տեղերում են նաև Chrysler-ը (265), Volvo-ն (256), Maserati-ն (255), Audi-ն (239) և Volkswagen-ը (230):

Այս անգամ մեքենաների անսարքությունների միջին քանակն անսովոր բարձր է՝ 180։ Մասնագետները դա կապում են մեքենաների էլեկտրոնիկայի «բարդության» հետ։