A
A
ՄՕԿ-ը կրկին չի վստահի բռնցքամարտի միջազգային ասոցիացիային
Աջակցիր «Ա1+»-ին2024թ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի որակավորման մրցումները դարձյալ կանցկացնի միջազգային օլիմպիական կոմիտեն:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, ՄՕԿ-ի գործկոմն այդ վճիռը կայացրել է սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) որոշումից հետո: Բանն այն է, որ բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովի ընտրությունն անօրինական է ճանաչվել:
Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում բռնցքամարտն ընդգրկելու հարցը ՄՕԿ-ը կքննարկի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ՄՕԿ-ն էր կազմակերպել նախորդ՝ Տոկիոյի խաղերի բռնցքամարտի որակավորման մրցումները։