A
A
Որտե՞ղ էիք 2020 թ․ դեկտեմբերի 13-ին, ռուս խաղաղապահնե՛ր. բողոքում են գերիների հարազատները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Где вы были 13 Декабря 2020г. Русские Миротворцы?, Свободу всем, Освободить наших сыновей». նման գրությամբ պաստառներով Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց հավաքվել էին 44-օրյա պատերազմից հետո գերեվարված գյումրեցի գերիների հարազատները։
Նրանց ընդառաջ եկան մի քանի ոստիկան։ Հարազատները իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին։ Լսվեց աղմուկ-աղաղակ։ Ոստիկանները փորձում էին հանգստացնել քաղաքացիներին։ Այնուհետ ակցիայի մասնակիցները շարժվեցին Կառավարության շենքի մոտ ու այս պահին էլ ակցիան շարունակում են այնտեղ։