Բացել լրահոսը Փակել լրահոսը
գազ
A A
Հասարակություն

Արցախում 7 օրով կդադարեցվի գազամատակարարումը

Արցախի Հանրապետության տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը։ Հայտնում է Արցախգազը։
 
«Արցախգազ» ՓԲ ընկերությունն այս առթիվ հայցում է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը և հորդորում համապատասխանաբար պլանավորել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։
Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։