Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ մասնակից

Սպորտ
f3b7ec4589096206d0ed79d4468c6e53

Հունվարի 15-16-ին Բաքվում կանցկացվի ձյուդոի «Մաստերս» կարգի առաջին մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն ձյուդոիստները (յուրաքանչյուր քաշային կարգում 16-ական մարզիկ):

Հայաստանից այդ մրցումներին իրավունք ունի մասնակցելու միայն 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, որը ձյուդոի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը: Նույն քաշային կարգում Ռուսաստանը կներկայացնի մեր հայրենակից Արսեն
Գալստյանը:

Հարկ է նշել, որ այս տարվա բոլոր նման մրցումները կարեւոր նշանակություն ունեն, քանի որ ՁՄՖ փոխել է 2012 թ օլիմպիական խաղերի ուղեգրերի բաշխման կարգը: Դրանք նախկինում խաղարկվում էին միայն աշխարհի առաջնության ժամանակ: Այսուհետ օլիմպիական խաղերին կարող են մասնակցել բարձր վարկանիշ ունեցող ձյուդոիստները, իսկ այդ միավորները մարզիկները վաստակում են հիմնականում պաշտոնական մրցումներում:

Բաքվում ՁՄՖ-ն եւս մեկ նորամուծություն կմտցնի. կապտա-դեղին մրցագորգերը կդառնան կապտադեղնակարմիր գույնի: