Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՍԱՏՄ ղեկավարը ծանոթացել է Արմավիրի մարզի այգիների բուսասանիտարական վիճակին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն այցելել են Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու այգիների բուսասանիտարական վիճակին և հողօգտագործողների կողմից իրականացվող աշխատանքներին:

Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է մարզի տարբեր համայնքներում դեղձի, խաղողի, ծիրանի մշակությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններում բույսերի հիվանդությունների դեմ պայքարի մեխանիզմներին:

Գեորգի Ավետիսյանը լսել է նաև մարզի ֆերմերների և գյուղացիների առաջարկություններն ու մտահոգությունները և պատրաստակամություն հայտնել ՍԱՏՄ գործառույթների շրջանակում մասնագիտական աջակցություն ցուցաբերել:

Նա հորդորել է հողօգտագործողներին մշտական կապի մեջ գտնվել ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների հետ և պատշաճ իրակացնել ինչպես բույսերի պաշտպանության, այնպես էլ ագրոտեխնիկական բոլոր միջոցառումները: