Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն Հասարակություն

Բոլկա, կարամելկա, կորոլևսկի․ինչ սորտերի ազնվամորի է աճում Արմավիրում (տեսանյութ)

Զուգանա, բոլկա, կարամելկա, կոռոլևսկի, դեղին մալինա։ Հրայր Հարությունյան իր աճեցրած ազնվամորիների տեսակներն է թվարկում։ Ասում է՝ իր բերքը Արմավիրի մարզում լավագույններից է, բայց  ամեն ինչ հեշտ չի ստեղծվում։

«Մարդ պիտի գնահատի իրա ռիսկերը, նոր գյուղատնտեսությամբ զբաղվի, որովհետև ամեն պահ կարող է կարկուտ գա, ցրտահարություն լինի»,-ասում է Հրայրը։

Ռիսկերը հաշվարկել են, ԱՄՆ-ում ապրող ընկերը՝ Միհրանն էլ ներդրում է արել։  Առանց այս ու այն կողմ ընկնելու 1,5 հեկտար հողատարածքի վրա ազնվամորու այգի են հիմնել, ապա կաթիլային ոռոգման համակարգ ներդրել։

«Ինտենսիվ այգու գաղափարն առաջացավ մոտ երկու տարի առաջ՝ որոշեցինք ազնվամորիի այգի հիմնել։ Այս այգին հիմնելու համար արդեն ծախսվել է մոտ 30 հազար դոլար գումար։ Մենք կոնկրետ տենց չենք կոնկրետացել՝ երբ հետ կբերենք այդ գումարը։ Կարևորը մենք հիմնում ենք այգիները՝ նախ աշխատատեղերի համար»,- ասում է գյուղատնտեսը։

Տարվա կտրվածքով շուրջ 20 տոննա բերք են ստանում։ Սպառելու խնդիր էլ չունեն։ Հայաստանում վաճառելով՝ չեն սահմանափակվելու։ Արդեն արտահանման առաջարկներ էլ կան։

Ինտենսիվ այգին ոռոգում են արտեզյան հորի ջրերով։ Հրայրը այգին ջրելու համար հատուկ ավազան է  կառուցել։

«Այս լողավազանը մենք հատուկ հիմնել ենք մեր այգու համար ունենք սեփական ջուր արտեզյան։ Ջուրը լցնում ենք այս լողավազանը․ մեկ օր մնալով, արդեն թթվածին, օդ տեսնելով՝ հաջորդ օրը նոր ջրում ենք»,- ներկայացնում է Հրայրը։

Ինտենսիվ այգիներից քիչ հեռու մեկ այլ ազնվամորու այգի ունի երիտասարդ գյուղատնտեսը, բայց այս մեկը մշակում է ավանդական եղանակով։

Ազնվամորին պահեստավորելու հնարավորություն էլ ունեն։

Ռիսկերը հաշվարկված են, բայց ամբողջությամբ նվազեցված չեն՝ հակակարկտային կայանների կարիք կա։

Մանրամասները՝ տեսանյութում։