Բացել լրահոսը Փակել լրահոսը
55db673bb3a1d7186cd56c6142d48a50
A A
Հասարակություն

Կոտայքի մարզում «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ջրատարում

Կոտայքի մարզում երեկ՝ հունիսի 22-ին, ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Միշա Պ.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ մասամբ հայտնվել ջրատարում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Ավտոմեքենան դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ  տեխնիկա: