Բացել լրահոսը Փակել լրահոսը
գյուրզա
A A
Հասարակություն

Գյուրզան մտել էր ավտոտեխսպասարկման կետ

Հունիսի 22-ին, ժամը 12։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի սկզբնամասում՝ ավտոտեխսպասարկման կետում, օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք՝ հայտնում է ԱԻՆ-ը։