Առաջինը մեկնեց «Իմպուլսը»
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի թիմերից առաջինը արտասահմանյան հավաքի մեկնեց Դիլիջանի «Իմպուլսը»: Թիմը հունվարի 11-24-ը ուսումնամարզումային հավաք կանցկացնի Սոչիում: «Ա1+»-ի մարզական թղթակցին ակումբի մամուլի կենտրոնից տեղեկացրին, որ հավաքին կմասնակցեն 22 ֆուտբոլիստ:
Նորեկներից թիմի հետ Սոչի են մեկնել բելառուս ֆուտբոլիստ Ռոման Հարկուշկան, Էդվարդ Կակոսյանը, Նարեկ Դավթյանը, Գագա Թբիլաշվիլին: Հայկ Չիլինգարյանը վնասվածքի պատճառով մնացել է Երեւանում: Ի դեպ, Ռոման Հարկուշկան առայժմ փորձաշրջան է անցնում թիմում, իսկ ահա մնացած նորեկների հետ արդեն նախնական պայմանագրեր են կնքվել:
Փոփոխություն կա նաեւ թիմի մարզչական կազմում: «Իմպուլսի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի օգնական է նշանակվել Արա Նիգոյանը, ով այդ պաշտոնում կփոխարինի Ստեփան Բաղդասարյանին:
«Իմպուլսը» Սոչիում կանցկացնի երեք ստուգողական հանդիպում: Այդ խաղերը նախատեսված են համապատասխանաբար հունվարի 14-ին, 18-ին եւ 22-ին, որոնցում հավանական մրցակիցներ կլինեն Ռուսաստանի 1-ին կամ 2-րդ խմբի թիմերը: