Բացել լրահոսը Փակել լրահոսը
239229
A A
Հասարակություն

Երևանում բախվել են մոտոցիկլետն ու թեթև մարդատարը. կա 2 տուժած

Այսօր՝ հունիսի 19-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 03:40–ի սահմաններում Արցախի փողոցի 24/54 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Արթուր Ջ.-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլետը և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Դավիթ Պ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան:

Բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավար Արթուր Ջ.-ն և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Հրաչ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: