Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արցախի ԿԳՄՍ նախարարը մասնակցել է Հաղորտի համայնքում «Մունք» տեխնոդպրոցի բացմանը

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը հունիսի 18-ին մասնակցել է Մարտունու շրջանի Հաղորտի համայնքում «Մունք» տեխնոդպրոցի բացման հանդիսավոր արարողությանը։
 
Շնորհավորանքի իր խոսքում նախարարը ողջունելի է համարել ժամանակակից ու նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ուսումնական հաստատության բացումը, որը կօժանդակի կրթական պարապմունքներին և կարևոր կենտրոն կդառնա Հաղորտիի և շրջակա համայնքների երեխաների համար՝ լրացնելով նրանց հետաքրքրությունների և զբաղվածության մակարդակը։
 
«Մունք» տեխնոդպրոցը հիմնվել է «Ես» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ և ԱՀ կառավարության ու բարեգործական կազմակերպությունների և անհատների ֆինանսական օժանդակությամբ։