Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սերտ շփում՝ նաև սեռական, 38․5 աստիճան տաքություն․կապիկի ծաղիկը հասել է Վրաստան (տեսանյութ)

«Կապիկի ծաղիկը սկսվում է ջերմությամբ, երկու-երեք օրվա ընթացքում դրան ավելանում է նաև մաշկի ցանը»։

Մամուլի ասուլիս ժամանակ հայտարարեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։

Հիշեցնենք, որ Վրաստանում «կապիկի ծաղիկ» հիվանդությամբ արդեն մեկ հաստատված դեպք կա։

Մասնագետի դիտարկմամբ՝ հուսադրողն այն է, որ աշխարհում ի տարբերություն կորոնավիրուսի, նման հիվանդությամբ բոլոր դեպքերը ուղեկցվել են ախտանշաններով։ Լուսինե Պարոնյանը ընդգծեց, որ Հայաստանում կասկածելի դեպքերի մասին դեռ որևէ հաղորդագրություն չի ստացվել։

Ըստ ԱՀԿ-ի կասկածելի է համարվում 38․5 աստիճան տաքությունը։ Գնդաձև մեծանում են ավշային հանգույցներն, որն էլ համարվում է հիվանդության տարբերակիչ նշան։

Լուսինե Պարոնյանը հատկանշական համարեց, որ հիվանդությունը փոխանցվում է շնչառական կաթիլների և կենսաբանական հեղուկներով աղտոտված մակերեսների միջոցով։

Նրա խոսքերով՝ դրա համար անհրաժեշտ է կա՛մ սերտ շփում, կա՛մ էլ սեռական մերձեցում։

Հիվանդները մեկուսացվում են մինչև նոր թարմ մաշկ է առաջանում։ Հիվանդը վարակիչ է  մինչև բոլոր մաշկային կեղևիկների ընկնելը։ Բանախոսի դիտարկմամբ երկու շաբաթվա ընթացքում է գնում է ինքնալավացման գործընթաց։

«Ա1+»-ի այն հարցին թե ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այն մարդկանց մոտ,  ովքեր մաշկային հիվանդություն ունեն , մասնագետը պատասխանեց՝ «Նայած ինչ մաշկային հիվանդություն է և ինչ աստիճանում։ ՄԻԱՎ և ՁԻԱՀ վարակակիրների դեպքում ռիսկի գործոնն ավելի մեծ է․․․ մահաբերությունը 1-10 տոկոս է»,-պատասխանեց Լուսինե Պարոնյանը։

Ըստ նրա՝ կա վիրուսի երկու խումբ ՝ Կենտրոնական Աֆրիկյան,  որն համեմատաբար ավելի ծանր է և Արևմտյան Աֆրիկյանը։

«ԴՆԹ վիրուս է և շատ դժվար է փոփոխությունների ենթարկվում։ Քանի որ օդակաթիլային տարածում չկա․  սերտ շփում է անհրաժետ, դրա համար հնարավոր չէ,  որ այն կորոնավիրուսի նման տարածվի»,-ընդգծեց բանախոսը։

Պարոնյանն ընդգծեց, որ ճանապարհորդությունների սահմանափակման արգելք դեռ չկա ԱՀԿ-ի խորհուրդների մեջ։ Նա նաև նշեց, որ դեռ վաղ է խոսել հայ-վրացական սահմանը փակելու մասին։ Մեծ Բրիտանիայում 500-ից ավելի դեպք է արձանագրվել,  սակայն սահմանը փակ չէ․ ընդգծեց նա։ «Հիվանդության արձագանքման պլան ունենք ․․ եթե դեպք արձանագրվի,  գիտենք ինչ միջոցառումներ պիտի անենք»,-ասաց Պարոնյանը։